24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կակաոն և շոկոլադը կենսական անհրաժեշտություն են

Կակաոյի պարունակությամբ մթերքների մեծամասնության վերլուծությունը օգնել է Հալե Վիտենբերգի համալսարանի և Մաքս Ռուբների ինստիտուտի գիտնականներին հայտնաբերելու հազվագյուտ վիտամին D2, որը կարող է ոչ միայն բարձրացնել ուղեղի արդյունավետությունը, այլև ամրացնել իմունային համակարգը՝ հաղորդում է EurekAlert-ը:

Գիտնականները կարծում են, որ D2 վիտամինների կուտակումն առաջանում է արևի մեջ կակաոյի հատիկների չորացման ժամանակ, երբ սկսվում է վիտամին D-ի փոխակերպումը վիտամին D2-ին: Սակայն հետազոտողները նշում են, որ վիտամինի պարունակությունը նույնը չէ բոլոր սննդամթերքներում:

Վերլուծությունը ցույց է տվել, որ կակաոյի յուղը և մուգ շոկոլադը ունեն մեծ քանակությամբ վիտամին D2, քան սպիտակ շոկոլադը: Վիտամին D2-ի բացակայությունը մարմնում կհանգեցնի ռախիտի և օստեոպորոզի, ինչպես նաև շնչառական վարակների առաջացման ռիսկի: Միևնույն ժամանակ, վիտամին D2-ը անհրաժեշտ մակարդակում պահպանելը մարդուն կենսուրախ և ամուր է դարձնում, ամրացնում է դիմադրողականությունը և արյան շրջանառությունը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ