23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անգելա Մերկելի հայաստանյան այցի դրական էմոցիաները պետք է վերածել կոնկրետ գործողությունների. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաք-երկրամասի ՔԴՄ կուսակցության անդամ Հայկո Հեխթի եւ կուսակցության նախագահության ու Լանդթանգի տնտեսական եւ զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի անդամ Դավիթ Էրքալփի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:

Զրուցակիցները խոսել են հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցության մասին: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Գերմանիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը:

Կողմերն անդրադարձել են տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին, նոր ներդրումային ծրագրերի իրականացման ուղիներին: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը կարեւորել է Անգելա Մերկելի հայաստանյան այցի դրական էմոցիաները կոնկրետ գործողությունների վերածելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովի նախագահը նաեւ հավելել է, որ որպես հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ շարունակելու է ջանքեր ներդնել գերմանական կողմի հետ նաեւ տնտեսական համագործակցության քաղաքականության ոլորտում կոնկրետ քայլեր արձանագրելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ