23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Yerevan.Today-ի օգնությունը՝ ԱԱԾ-ին

Yerevan.today-ը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում։ Սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում, ԱԱԾ տնօրենը կարճ պատասխանեց հարցին․ «Ուսումնասիրության արդյունքները առաջիկայում կհրապարակենք»։

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին վերջերս շատ է խոսվել, և կարծում ենք՝ արժե թեման մեկընդմիշտ փակել՝ հիմնավոր հրապարակումներով ներկայացնելով իրական պատկերը։ Ցանկանում ենք օգնել ԱԱԾ տնօրենին՝ արագացնելու ուսումնասիրությունները: Ներկայացնենք Yerevan.Today-ի արված ուսումնասիրությունը, որը հիմք ընդունելով՝ կարող ենք համարել ավարտված տարիներ շարունակ շրջանառվող խոսակցությունները Քոչարյան ընտանիքի ունեցած բիզնեսների մասին։ Այդ խոսակցություններն առաջացան 2010 թվականից, երբ ռուսական versia.ru կայքը հրապարակեց 3 տասնյակ բիզնեսների վերաբերյալ տեղեկությունը, որոնք, իբրև, պատկանում են Քոչարյան ընտանիքին և որոնց հանրագումարից ստացվել էր 4 մլրդ դոլար թիվը։

Բոլոր այդ ընկերություններին Yerevan.Today-ը հարցումներ էր ուղարկել, որոնց պատասխանների մեծ մասն արդեն հրապարակել ենք, այսօր արդեն լրածված և ամբողջովին ներկայացնում ենք ստորև։

Ուրեմն, համաձայն մեզ տրված պաշտոնական պատասխանի, պարզել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ որևէ առնչություն չունեն և չեն ունեցել ներքոհիշյալ ընկերությունները՝ «Կոնվերս բանկ», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «Յունիբանկ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», «Գոլդեն Փելիս» հյուրանոց, «Էրեբունի» հյուրանոց, «ՎիվաՍել-ՄՏՍ», «Նաիրի» բժշկական կենտրոն, «Ղարաբաղ Տելեկոմ», «Ռոբերտո» կոշիկների ցանց, «Արարատցեմենտ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ», «Ռենկո ՍպԱ», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», ՄԱՊ ընկերություն, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Արցախ Բանկ», «ՍԱՍ սուպերմարկետներ»:

Համաձայն մեր պաշտոնական հարցումների՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը մասնաբաժին ունի հետևյալ ընկերություններում․

  • «Կապուտակ Սևան» (համասեփականատեր՝ Սեդրակ Քոչարյան՝ 50% բաժնեմասով)
  • «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» (համասեփականատեր՝ Սեդրակ Քոչարյան՝ 30% բաժնեմասով)
  • «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ (Ստեֆանո Ռիչչի խանութ), (համասեփականատեր՝ Սեդրակ Քոչարյան՝ 80% բաժնեմասով)
  • «Ֆասթ Քարթ» ՍՊԸ (Play City, “Cityzen”), (համասեփականատեր` Սեդրակ Քոչարյան՝ 50% բաժնեմասով)
  • «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոց (ամբողջական բաժնետերերն են՝ Ս․ Քոչարյան, Գ․ Քոչարյան, Լ․ Քոչարյան)
  • «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերություն (համասեփականատեր՝ Լևոն Քոչարյան՝ 60% բաժնեմաս)։

Ժամանակին մամուլում անդրադարձ է եղել, որ Արմավիրի մարզում գյուղատնտեսական ֆերմայի բաժնեմաս ևս առկա է։ Սա կճշտենք առաջիկայում։

Ընդհանրապես, այս ուսումնասիրությունն իրենից դժվար գործընթաց չէր ներկայացնում, ուղղակի պաշտոնապես նամակով դիմել ենք հետևյալ հարցով՝ «Քոչարյան ընտանիքի որևէ անդամ կամ հարազատ արդյո՞ք այս պահին կամ երբևէ որևէ առընչություն է ունեցել ձեր ընկերության հետ», և ստացել ենք պարզաբանումները՝ կնքված-ստորագրված։

Սեպտեմբերի 11-ին՝ հայտնի ու աղմկահարույց գաղտնալսմանը վերաբերող մամուլի ասուլիսի ժամանակ, շեղվելով թեմայից, ԱԱԾ տնօրենն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեկ այլ՝ իբրև փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ հարուցելուն՝ ասելով․ «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները»։

Այնուհետև, երբ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակային հերքում, Վանեցյանը փոխեց խոսքը․ «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր․․․»։

Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, Yerevan.Today-ին տված հարցազրույցում անդրադառնալով մեղադրանքներին, ասաց. «Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: ․․․Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել:»

Հուսով ենք որ օգտակար եղանք, մանավանդ որ ԱԱԾ-ն շատ ավելի կարևոր գործեր ունի, քան գործող իշխանության քաղաքական օպոնենտների ունեցվածքի փնտրտուքը»։

yerevan.today

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ