09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի՞նչու ԲՀԿ-ն չի անդրադառնում Ծառուկյանի խաղատանը. ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկմանը՝ ոչ իշխանական ուժերին հարցրեց, թե ի՞նչու ներկայացված հարցադրումների մեջ չի ներառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը, որն ընդունված օրենքի համաձայն՝ երևանամերձ շրջանում միակն է մնացել, իսկ մյուս փոքր խաղատները փակվել են։

Նախարարը այնուհետեւ դիմեց Նաիրա Զոհրաբյանին. ՛՛Կցանկանայի անդրադառնալ ԲՀԿ խմբակցության ներկայացուցչի կողմից հնչեցված մի քանի գնահատականներին, մասնավորպես այն, թե որոշակի ագահ, մասնավոր անձինք՝ 6-8 մլն դոլար փող են աշխատում՝ շնորհիվ այն խաղի կանոնների, որոնք դուք եք առաջարկել: Ես այդ ժամանակ մտածում էի, թե որ մասնավոր անձի մասին է խոսքը և այդ չափանիշներին վերաբերվող միայն մեկ օրինակ հիշեցի. դա վերաբերվում է Երևանում գործող մեկ կազինոյին, որն իսկապես տարեկան 6-8 մլն դոլար շահույթ է ստանում՛՛:

Նախարարը հիշեցրեց, որ ԲՀԿ խմբակցությունն է միահամուռ կերպով քվեարկել նույն Կառավարության կողմից ներկայացված օրինագծին։ ՛՛Որպեսզի ՛՛փոքր՛՛ բիզնեսը, որը  խաղային ոլորտում էր՝ փակվեր, լիքը բիզնեսներ փակվեին, ձեր իսկ կողմից սահմանված խաղի արդյունքում, ձեր իսկ կողմից կարևորված այդ անձը ստանա շահույթ։ Այո համաձայն եմ, որ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա՛՛,-նշեց նախարարը։

Նախարարը միաժամանակ զարմանքն արտահայտեց, թե  ինչու են նույն ուժերը հանձնաժողովի քննարկման համար ներկայացրել իրար հետ կապ ունեցող կամ չունեցող հարցեր և ինչու չեն առաջարկում քննարկել իր նշած այդ հարցը։

Հենց այս հարցերի արդյունքում՝ ըստ նախարարի, պետք է  հասկանալ, որ ընդդիմադիր պատգամավորների ասած սոցիալական բունտին կառավարությունը չի նպաստում, այլ հիմնականում նպաստում են հենց ոչ իշխանական այս ուժերը։

՛՛Դուք եք նպաստել, որովհետև որ վատ իշխանությունը գոյություն ունի, ապա մարդիկ պետք է տեսնեն պայծառ այլընտրանք, նոր փիլիոսփայություն, անելիքներ՝ ուր գնան, որ ավելի լավ լինի, բայց ցավոք նման նախաձեռնությունների կամ ոչ նախաձեռնությունների պատճառով մարդիկ այդ այլընտրանքը չեն տեսնում, այնպես որ սոցիալական բունտը մենք չենք հրահրում՛՛,-ասաց նա։

Նախարար Սարգսյանը չշրջանցեց նաև կառավարությանն անվստահություն հայտնելու և այլ նախաձեռնությունները։ ՛՛Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական ուժերի, նաև ձեր ուժի հետ կապված այլ նախաձեռնություններին, ապա սա է պատճառը, որ ժողովուրդը վստահություն չունի այլընտրանքին, ընդդիմությանը, այլ մարդկանց, նաև որ դուք էլ եք դա հասկացել և արդյունքում քաղաքական ուժերը քաղաքական հանրահավաքներ են հրավիրում՝ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների քողի տակ, որովհետև դուք էլ եք հասկացել, որ վերջիվերջո ոչ ոք չի հավատում նաև ձեզ՛՛,-ասաց նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ