Ձեզանից վախեցող չկա. Թովմասյանը՝ ընդդիմությանը

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում հանդես եկավ ոչ իշխանական պատգամավորների առաջարկի վերաբերյալ ելույթով: Հիշեցնենք, որ չորս խմբակցությունները առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի կարմիր գծերի, արագաչափերի հետ կապված մի շարք հարցեր:
Նախարարը նշեց, որ հանձնաժողովներ ստեղծվում են օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված: ՛՛Իսկ ի՞նչի վերաբերյալ է լինելու այս ժամանակավոր հանձնաժողովը՛՛,-հարցրեց նախարարը: Նա նկատեց, որ հանձնաժողովը պիտի վերջում տա եզրակացություն, ներկայացնի տեղեկանքներ, սակայն ի սկբանե դա անիամստ է, քանի որ այն հարցերը, որոնք պիտի ուսումնասիրի հանձնաժողովը, Ազգային ժողովի լիազորությունների մեջ չի մտնում: Ըստ Թովմասյանը՝ սրանից պետք է հետևություն անել, որ իզուր տեղը ԱԺ-ը չպիտի ժամանակ վատնի:
՛՛Պատկերացնենք՝ եկանք ու արձանագրեցինք, որ Երևանի քաղաքապետը սխալ է արել, հետո ի՞նչ եք անելու, կարող էր ավելի լավ պայամանագիր կնքել, հետո՞ ինչ ենք անելու, հաջորդ քայլը ո՞րն է լինելու՛՛:
Ապա նախարարն անդրադարձավ արագաչափերին. ՛՛Ասում եք՝ արագաչափերը բոլոր տեղերում դրված են, պատկերացրեք՝ արագաչափ չէ, դրա տեղը մեկ ոստիկան է կանգնած, կարող էիք հետը խոսել ու կաշառել, եթե նախարար ու պատգամավոր էիք, ընդառաջել ու գնալ, բայց մեր խնդիրը դա չէ, ասում ենք, որ այդ խախտոմը որ կա, մի արեք՛՛:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների հայտարարություններին, թե լսումների ժամանակ իրենց ասածներին ուշադրություն չեն դարձնում, ապա Թովմասյանը հիշեցրեց, որ հենց մի քանի օր առաջ կազմակերպված լսումների ժամանակ եղավ առաջարկ, որ դպրոցների մոտ շաբաթ ու կիրակի օրերին, ինչպես նաև երեկոյան ժամերին արագության սահմանագիծը ավելանա, և ընդունվեց այդ առաջարկը:
՛՛Ասում եք՝ Կառավարությունը վախենում է, ժողովուրդ ջան, եկեք հասկանանք մի բան, Կառավարությունը չի վախենում, Կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը նույնն են, չփորձեք արհեստականորեն ջրբաժան տանել, ձեզանից էլ ընդհանարպես վախեցող չկա, մոռացեք էտ, մոռացեք էտ տոնը, ո՞վ է ո՞ւմից վախենում, ի՞նչ է անում՛՛,-հարցրեց նա: Ապա ևս մեկ հռետորական հարց հնչեցրեց. ՛՛Իսկ երբևէ չե՞ք հարցրել, որ Երևանում մեքենաների առևանգումը զրոյի է մոտենում ու ո՞րն է եղել պատճառը, Երաևնում մեքենաների առևանգման հանցագործությունները զրոյի են մոտենում՛՛:
Հրայր Թովմասյանը շեշտեց, որ Կառավարությունը պատրաստ է քննարկել այն դեպքում, երբ կոնկրետ օրենքների հետ կապված թերություններ կնշվեն:
՛՛Եթե օրենքներում խնդիր կա, պատրաստ ենք քննարկել՛՛: