26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետ Փաշինյանը փորձեց իր վրայից գցել պատասխանատվությունը. Ա. Աշոտյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիևի կրթական ցենզը գովալուց և ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարևոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը: 

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառման մեջ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով այդ 3 քաղաքական ուղերձները: 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիևի կրթական ցենզը գովալուց և ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարևոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը։ 

1. Ղարաբաղյան հակամարտության շուրջ օրեր առաջ ձեռքբերված և հանրությանը մեծ շուքով որպես մեծագույն դիվանագիտական առաջընթաց հրամցված պայմանավորվածությունների մասով Ալիևը իրոք կրկին կարող է խաբել։ 

2. Ազդարարված քաղաքական կոնսուլտացիաներից առաջ սեփական փաստարկների խոցելիությունը նախապես քողարկեց զանգվածային ակցիաների սպառնալիքներով։ 

3. 2019-պետական բյուջեի նախագիծը, որով մինչ իշխանափոխություն տրված ոչ մի լուրջ խոստում չի իրականանա, պարզվում է, էլի նախորդ իշխանությունների ձեռքի գործն է, կարծես, մենք էինք Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում կարճ ժամանակահատվածում բյուջեն առնվազն 800 մլն $ -ով ավելացնել»,-գրել է Աշոտյանը, ապա հիշեցրել, որ հաջորդ շաբաթը խորհրդարանական է:

«Այս և այլ հարցերի մասին խոսելու առիթը կունենանք»,-հավելել է պատգամավորը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ