Մխիթարյանը Գերմանիայի առաջնության ամենաօգտակար ֆուտբոլիստների թվում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է ”Հանովեր”-”Բորուսիա” հանդիպման ամենադիմացկուն ֆուտբոլիստը: Նա բոլորից շատ է վազել խաղադաշտում` 12.91 կմ: Մրցակցի ֆուտբոլիստներից լավագույն արդյունքը Լարս Շտինդլինն է` 11.96 կմ: Մխիթարյանը ”Բորուսիայի” վերջին հանդիպմանը դարձավ նաեւ 2 գոլերի համահեղինակ: Այսպիսով, նրա հաշվին արդեն իսկ գրանցված է 10 գոլային փոխանցում, որը զիջում է միայն Ռիբերիի եւ Ալեքսանդր Մաքսիմի ցուցանիշներին: