17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինքնասիրահարված կամ ինքնասիրությունը կորցրած գործիչներ

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը սոցցանցի հանրագրում կիսվել է ներքաղաքական անցուդարձի վերջին տպավորություններով.

“Մի հոլիվուդյան հայտնի ֆիլմ կա` “День сурка”, Բիլլ Մյուրեյը և Էնդի Մակդաուելն են խաղում: Ֆիլմում գրեթե իրար հաջորդող օրերը գրեթե մեկը մյուսից չեն տարբերվում` բացարձակ…Յուրաքանչյուր տարի` փետրվարի 2-ին, ամերիկյան Պենսիլվանիա նահանգի Պանկիստոնի քաղաքում անց է կացվում տոն` “День сурка”:

Այդ օրը մարդիկ ձմեռային քնից արթնացնում են Ֆիլ անունով արջամկանը և նրա պահելաձևից, վարքագծից գուշակում են տարվա եղանակը: Ամեն տարի տոնակատարությանը մասնակցելու համար Պիտսբուրգ քաղաքից այդ քաղաք է գնում ինքնասիրահարված և մեծամիտ, եղանակի հայտնի հեռուստամեկնաբան Ֆիլ Կոննորսը, որին մեռնելու աստիճան զզվեցրել է այդ աշխատանքը և 
որն ահավոր ատում է խուլ, գավառական քաղաքում անցկացվող փառատոնը: Ցավն այն է, որ անընդհատ փետրվարի 2-ին չի հաջորդում երեքը և այդպես շարունակ նույնը` կոտրված ձայնասկավառակի նման:

Հիմա մեր այս քաղաքական ինքնասիրահարված կամ ինքնասիրությունը կորցրած գործիչներն են, որոնք փորձում են արթնացնել լեթարգիական քնի մեջ գտնվող քաղաքական կյանքը իրենց նմանակելով իվանիշվիլիներին, ուկրաինացիներին, նրանց մայդաններին …

Նրանց, հատկապես այս վերջին տարիների հանրահավաքներն անցնում են գրեթե նույն սցենարով` արջամկան օրվա նման…Երբ հիմնականում գիտես ովքեր կմասնակցեն, ովքեր ելույթ կունենան, ինչ հերթականությամբ, ինչ պաթոսով, ինչ տոնայնությամբ, ցինիզմի կամ հայհոյանքի ինչ դոզայով:

Երբ գիտես ով ինչպես է սկսելու ելույթը, ինչ բառերով, ով գիտի ինչ է անելու, երբ է անելու, ինչ ձևով, ով ինչ կերպ է “կուտ” տալու Հայաստանի ազատ և արժանապատիվ քաղաքացիներին, ինչպես և ինչ ոճով է քսմսվելու քաղաքացիական ակտիվիստներին, ով է շնչակտուր կուկարեկու կանչելու, ում ականջներն են երևալու մշտապես նույն պաստառները պահող, նույն մարդկանց, նույն ԲՏՌ-ների, նույն կանանց մատյան գնդի անդամների հետևում…

Մի խոսքով, իսկական “День сурка”, միայն առանց գլխավոր դերակատարների` Զարուհի Փոստանջյանը չկա, իսկ Վարդգես Գասպարին կարծես “իշիաս” ունի, էլ չի պառկում ասֆալտին…
Ափսոս Հակոբ Պարոնյանը ողջ չէ, ինչ լավ ստեղծագործություններ կգրեր…Ափսոս, հազար ափսոս…
Եվ մի բան էլ չեմ հասկանում էս Րաֆֆին ինչու է գարնանը և Մեծ Պահքի ժամանակ ակտիվանու՞մ… Դա էլ է ամերիկյան արջամկան էֆե՞կտ…

Ինչևէ, 2017-ն է մոտենում, ընտրություններն են մոտենում, ընտրողների որսաշրջանն է սկսվում…
Լավ, էս իշխանությունները երբ են սկսելու իրենց շարքերում սնկի նման աճող, բազմացող տականքներից ազատվելու՞… Գարուն է, քաղհանի սեզոնն է, կարծես ժամանակն է սկսել…”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ