18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Դժվար չէր գոլ հեղինակել այդ դիրքից. Գեւորգ Ղազարյան

Հայաստանի հավաքականի եւ ուկրաինական ”Մետալուրգի” կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որում խոսել է ”Զարյայի” դեմ խաղի մասին: Այդ խաղում նա դարձել էր իր թիմի առաջին գոլի հեղինակը:

-Այս խաղում առաջին գոլը շատ բան որոշեց: Ես ստացա գնդակը աջ եզրում եւ փոխանցում կատարեցի Մունտարիին: Ամադուն արագորեն մտավ տուգանային հրապարակ եւ հարվածեց: Մրցակցի դարպասապահը չկարողացավ որսալ գնդակը, եւ ես կարողացա գրավել անպաշտպան դարպասը: Ինձ համար այս խաղում գոլ հեղինակելը դժվար չեղավ:

-Դուք խաղում էիք ենթահարձակվողի դիրքում: Ինչպես եք Ձեզ զգում այդ դիրքում:

-Հիանալի, ուսումնամարզական հավաքների ժամանակ Սերգեյ Տաշուեւը հաճախ էր ինձ այդ դիրքում խաղացնում: Դաշտի կենտրոնում են կատարվում գրեթե բոլոր իրադարձությունները, այնպես որ ինձ դուր է գալիս այդ դիրքում խաղալը: Թիմի շահերի համար պատրաստ եմ հանդես գալ տարբեր դիրքերում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ