25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կինը կտրել է իրեն բռնաբարողի գլուխը

Թուրքիայի Յալվաչ քաղաքում ոստիկանությունը ձերբակաելել է 26-ամյա մի կնոջ, ում մեղադրում են իրեն բռնաբարողի հետ դաժան հաշվեհարդար տեսնելու համար: Իր պատիվը պահելու համար 2 երեխաների մայր Նեւին Իլդիրիմը կրակել է իրեն տանջողին, կտրել գլուխը եւ տարել այն քաղաքի հրապարակ, որտեղ բարոյախրատական ճառ է կարդացել տղամարդկանց համար, գրում է “The Daily Mail”-ը:

Ներկա պահին կինն իր սրտի տակ  կրում է իրեն բռնաբարողի երեխային: Նա մտադրություն է հայտնել արհեստական ճանապարհով հղիությունն ընդհատել, սակայն նա հղիության 5-րդ ամսում է, իսկ թուրքական օրենքների համաձայն հղիությունը կարելի է ընդհատել մինչեւ 10 շաբաթական ժամկետը: Նեւինը ցանկանում է ամեն գնով ազատվել այդ երեխայից եւ սպառնացել է ինքնասպան լինել, եթե իրեն թույլ չտան  աբորտ անել:

Մեղադրյալի խոսքով` 2012-ի հունվարին նրա ամուսինը աշխատանքի է մեկնել մեկ այլ քաղաք: Ամիսներ շարունակ Նեւինը դարձել է իր 35-ամյա ազգականի սեռական ոտնձգությունների  զոհը: Նա ատրճանակով  սպառնացել է երիտասարդ կնոջը, որ կսպանի նրա երեխաներին, եթե նա ինչ-որ մեկին պատմի այդ մասին: Տղամարդը նույնիսկ մի անգամ ներխուժել է կնոջ ննջասենյակ եւ լուսանկարել հղի կնոջը մերկ վիճակում` սպառնալով, որ նկարները կուղարկի նրա ծնողներին: Ամիսներ շարունակ տղամարդը բռնաբարել է Նեւինին: Սակայն թրքուհու համբերությունը սպառվել է եւ նա, ինչ-որ միջոցներով զենք գտնելով, հանցագործի հերթական այցի ժամանակ կրակել է նրան մի քանի անգամ: Համոզվելով, որ նա մեռած է, կինը կտրել է նրա գլուխը եւ տարել քաղաքի հրապարակ: Հավաքված տղամարդկանց, ովքեր ապշահար նայել են սարսափազդու տեսարանին, Նեւինն ասել է, որ վերջիններս չբամբասեն իր ետեւից, քանի որ ինքը պահել է իր պատիվը:

Կինը հայտնել է, որ չի զղջում իր արարքի համար եւ խոստովանել, որ շատ անգամներ է փորձել ինքնասպան լինել, բայց այդպես էլ չի համարձակվել: Թուրքիայի կանանց իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Նեւինը հերոսաբար է վարվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ