Բոլորը տեսնում են, որ հակամարտությունը կարող է անսպասելի բռնկվել. քաղաքագետ
«Տավուշում լարվածության ֆոնին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը կարեւոր էր, մանավանդ, որ նախկինում այդ կառույցն այնպիսի հայտարարություններ է արել, որը Ադրբեջանի կողմի ճիշտ չի մենաբանվել: Կարծում եմ, այդ հայտարարությունը տեղին էր»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք , ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ՀԱՊԿ-ում համոզված են, որ «ռազմատենչ հռետորաբանությունը նոր լարվածություն է առաջացնում և ի չիք է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»։
«Բոլորը տեսնում են, որ հակամարտությունը կարող է անսպասելի բռնկվել եւ, որ Ադրբեջանը ատամների ցուցադրությունից հետո կարող է ձեռքը դնել ձգանին», -կարծիք հայտնեց քաղաքագետ՝ նշելով, որ Ադրբեջանի մոտ ՀՀ ներքաղաքական զարագցումներից օգտվելու գայթակղություն կա, որը, սակայն Սաֆարյանի խոսքով, չի արդարացվի:
Ըստ Սաֆարյանի, Ալիեւը չի կարող հույս դնել Հայաստանում ներքաղաքական բախումների վրա, որովհետեւ, նախ դրանք չեն լինի, քանի որ ՀՀ նոր իշխանությունը հասարակության լայն շերտերի աջակցությունն են վայելում, բացի այդ ապրիլյան պատերամը ցույց տվեց , որ թե ՀՀ-ում, թե Սփյուռքում ապրող հայերը միավոերվեցին: