26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրավիճակը սահմանին մտահոգիչ է. այս ամենի արդյունքը լինելու են վիրավորները եւ զոհերը

«Սահմանին իրավիճակը  բավականին լարված է, վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի եւ հայկական պետությունների ողջ սահմանի երկայնքով կրակոցներ են լինում, ընդ որում, ադրբեջանական կողմը կրակում է ոչ միայն ռազմական դիրքերի եւ զինվորականների ուղղությամբ: Սրա հետ զուգահեռ մենք տեսնում ենք միմյանց ուղղված սպառնալիքների եւ հայտարարությունների ֆոնի բարձրացում եւ Երեւանից եւ Բաքվից, հետեւաբար, այս ամենի արդյունքը լինելու են վիրավորները եւ զոհերը, որից, ցավոք, հնարավոր չէ խուսափել նման քաղաքական մթնոլորտի պարագայում»,- Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, կեսգիշերին Կոթի գյուղի կենտրոնում ադրբեջանական գնդակոծության հետեւանքով ոտքի սրունքից վիրավորվել է սահմանամերձ այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Իսկ սեպտեմբերի 19-ին` ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): 

Սրան հաջորդեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթոնլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը: Հայաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն է հրավիրել իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, լարվածությունը զսպելուն ուղղված լուրջ քայլեր են անհրաշեշտ, հակառակ պարագայում սահմանից եկող մտահոգիչ տեղեկատվություն ենք ունենալու: «Արտգործնախարարության փորձը, ինչպ որ կերպ հանդարտեցնել իրավիճակը եւ միջոներդների ուշադրությունը գրավել կարեւոր է եւ պետք է շարունակել այս ուղղությամբ, բայց նաեւ խիստ կարեւոր է շատ ավելի հստակ պահանջներով եւ հիմնավորումները շարունակել ու ցույց տալ, որ մեր դիվանագիտությունը չի բավարարվում միայն հայտարարություններով»,-Henaran.am –ին ասաց քաղաքագետը:  

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց՝ այս ամենի հետ կապված պետք է դիրքորոշում ցույց տալ, նշել, թե ինչ լուծումներ է տեսնում մեր դիվանագիտությունը: Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանի իշխանությունը օգտվում է թե Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակից, թե ՀՀ նոր իշխանությունների՝ Արցախի հարցում հստակ դիրքորոշման բացակայությունից ու այն խնդիրներից, որոնք այսօր Հայաստանն ունի իր արտաքին գործընկերների հետ:

«Ադրբեջանը տեսնում է, որ չեն գործում զսպման նախկին մեխանիզմները, որոնք գործում էին, Ադրբեջանը հստակ տեսնում է, որ քանաի դեռ կան Ռուսաստանի հետ խնդիրները Ռուսաստանի հետ, Արեւմուտքի հետ, ԱՄՆ-ի հետ, դրան զուգահեռ տեսնում է, որ ՀՀ իշխանությունները զբաղված են ոչ այնքան սահմանի խնդիրքներով, որքան ընտրական գործընթացմներով եւ նախկին իշխանությունների դեմ քրեական հետապնդումներով, այս ամենը նպաստում է, որ Ադրբեջանը հմարի հարմար պահ իրենց ծրագրեի իրականացման համար եւ գնալ լարվածության առաջնագծում»,-Henaran.am –ի հետ զրույցում եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ