Րաֆֆին ակնկալում է քառյակի ուժերի ղեկավարների համատեղ հանդիպում

“Ժառանգություն” կուսակացության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է խորհրդանական ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը:
“Շատ ողջունելի է այդ համագործակցությունը եւ կարեւոր է, որ այդ համագործակցության արդյունքում վերջին շրջանում խորհրդարանական օրինագծերը քննարկվում են սահմանված կարգով եւ որոշակի արդյունքներ ունենում”,- ասաց նա՝ համագործակցությունը կառուցողական համարելով:
Սակայն նրա կարծիքով, այդ ուժերի ղեկավարների համատեղ հանդիպումը դեռ չի ստացվում, որպեսզի որոշ հստակեցումներ լինեն:
“Այդ հանդիպումը թույլ կտա հաղթահարել որոշակի տարաձայնություններ, եւ ես հույսս չեմ կորցնում, որ մենք կհանդիպենք”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին, ապա Հովհաննիսյանը գտնում է, որ երկրում վարչապետ կամ չինովնիկ փոխելով դրական առաջընթաց չի լինի:
“Պարոն Սերժ Սարգսյանից սկսած իշխանությունը պիտի փոխվի”,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է ընդունել, որ նախագահական անցած ընտրության արդյուքները կեղծվել են: