01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հպարտ քաղաքացին » հայհոյանքի նման մի բան է

Չեմ հավանում, երբ ասում են. «Հայաստանի հպարտ քաղաքացի», չէ՞ որ հպարտությունը / գոռոզությունը, սնափառությունը/ մահացու մեղքերից մեկն է: Հպարտը միշտ քիթը վեր ցցած է լինում, բայց տակը՝ դատարկ, մեծ-մեծ բրդող, բայց իրականում՝ խիստ համեստ արժանիքների տեր:

Ավելի լավ չէ՞ ասենք՝ քաջ քաղաքացի, խելացի, իմաստուն և այլն: «Հպարտ քաղաքացին » հայհոյանքի նման մի բան է, դրդում գոռոզության ու դատարկամտության, սնափառության: Եվ որպես մաղթանք՝ որոգայթ է ու հանցավոր մեծամտություն առաջացնող:

Եկեք ջանք անենք չօգտագործել «հպարտ քաղաքացի» գոռոզամտության դրդող դյութանքը կամ կախարդությունը: Կախարդությունը ևս մահացու հանցանք է՝ քո և այլոց դեմ, Աստծո դեմ:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ