08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛ՀՀԿ-ում հիացած չեն Տիգրան Սարգսյանի գործունեությամբ՛՛

՛՛Դա արտաքին պահվածք է, ու իրենք էլ լավ հասկանում են, որ որքան այդ թեմային անդրադառնան, ցույց տան իրենց անհանգստությունը ու փորձեն խիստ հռետորաբանության մեջ ներկայացնել, այնքան իրենց թիմը կազմալուծվելու է՛՛,-ասուլիսում, ի պատասխան հարցի, թե ինչով է պայմանավորված իշխանությունների արտաքին հանգստությունը կառավարության անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա վստահ է, որ իրավիճակի սրացման դեպքում քաղաքական մեծամասնությունը կարող է իր դիրքորոշումը փոխել: ՛՛Պետք չէ վստահ լինել, որ ՀՀԿ մեծամասնությունը մինչև վերջ կմնա, առավել ևս, որ նրանց մեծ մասը հիացած չեն Տիգրան Սարգսյանի գործունեությամբ: Թող ՛՛Հանրապետականում՛՛ շատ վստահ չլինեն, որ ՀՀԿ-ում բանականությունն ի սպառ ոչնչված է՛՛,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե այս չորս ուժերի առանցքում ԲՀԿ-ն է, Սարգսյանն արձագանքեց. ՛՛Ես չէի առանձնացնի որևէ մեկին՝ որպես առանցք, մենք բոլորս կարևոր ենք այդ գործընթացում՝ չնսեմացնելով ԲՀԿ-ի դերակատարությունը: Մենք բոլորս ունենք լրջագույն պատասխանատվություն գործընթացի զարգացման ու հասունացման առումով, եթե փորձենք որևէ մեկին առանձնացնել ու կցորդ դարձնել, այստեղ կլինի մեր առաջին պարտությունը՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ