20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուկրաինան հպարտանում է տեղի հայ համայնքով. դեսպան

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ղրիմի իրադարձություններին, ասել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Ղրիմում, խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը:

Խոսելով Ուկրաինայի հայ համայնքի անվտանգության մասին` դեսպանն ասել է, որ Ուկրաինայում ապրում են 17-20 ազգային փոքրամասնություներ, եւ Ուկրաինան, որպես իրավական պետություն, միշտ ուշադրության կենտրոնում է պահել ազգային փոքրամասնություններին եւ նրանց խնդիրները:

«Որպես դեսպան ասեմ, որ մենք հպարտանում ենք հայ համայնքի համար, որն ամենամեծերից է: Ճիշտ է ուկրաինահայ համայնքի թիվը նշվում է 120-150 հազար, բայց դա 2001 թվականի մարդահամարի արդյունքներով է: Իսկ ես կարծում եմ, որ այդ ազգային փոքրակամասնության թիվը հիմա 300-350 հազար է: Հայ մշակույթը եւ համայնքը լավ ներկայացված են Ուկրաինայում, մեր հարաբերությունները վերջին մի քանի դարերի ընթացքում շատ լավ են զարգանում, ու համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվեն»,- ասել է նա:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Կուխտան ասել է, որ Ուկրաինան իր հստակ ու պարզ դիրքորոշումը բազմիցս հայտարարել է այս հարցով, այն է` Ղարաբաղյան հիմնախնդրի կարագավորումը պետք է իրականանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Ուկրաինան ԵԱՀԿ-ի համանախագահ է, ու այս առումով մեր դիրքորոշումը հստակ է` գործընթացները պետք է զարգանանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ մենք համագործակցելու ենք Մինսկի խմբի հետ»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ