20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նույնիսկ այնքան ապացույց չունեն, որ մեղադրանք առաջադրեն. Քոչարյանի պաշտպանը՝ ՀՔԾ պետի հայտարարության մասին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՔԾ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե զինվորները որպես վարձկան են օգտագործվել 2008 թվականին։

«Մի կողմից պարզունակ մեխանիզմ է, մյուս կողմից՝ գործող։ Ներկայացնում են մատյան, ասում են՝ այստեղ զինվորները որպես վարձկան են օգտագործվել, ինչ-որ օլիգարխներ իրենց գումարներ են բաժանել։ Ես տեսել եմ այդ մատյանի մի էջը, որը ցույց են տվել։ Եթե դա հանցագործություն է, և ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը գիտեն՝ ով է դա արել, բա ո՞ւր են առաջադրված մեղադրանքները։ Եթե դա դեռ հաստատված չէ, ինչո՞ւ են հրապարակային նման հայտարարություններ անում»։

Փաստաբանը նկատեց՝ եթե ապացույցներն այն մակարդակի են հասել, որ արդեն պատրաստ են ներկայացրել, թե հանցագործություն են բացահայտել, ուրեմն՝ պետք է մեղադրյալներ էլ լինեն.

«Եթե նման բան չկա, ուրեմն շտապել են նման հայտարարություններ անել։ Իրենք հավաքվել էին, որպեսզի գաղտնալսման ժամանակ հնչած տեղեկությունները պարզաբանեն հանրությանը, կարճ ժամանակ դրա մասին խոսեցին, հետո հանրության ուշադրությունը տեղափոխեցին այլ դաշտ՝ հասկանալով, որ Մարտի 1-ի գործը շատ զգայուն գործ է, մարդիկ ցավով են վերաբերվում դրան, ցանկացած ինֆորմացիայի տասը տարի սպասում են, և կարելի է նման ինֆորմացիոն արտահոսք անելով մարդկանց ուշադրությունը շեղել։

Այնտեղ նաև ուրիշ փաստարկներ են բերվել, բայց եթե ասում են՝ այսինչ բանը բացահայտել ենք, ներկայացնում են՝ որպես կայացած փաստ, նշանակում է՝ այն մակարդակի ապացույցներ ունեն, որ կարելի է արդեն մեղադրանք առաջադրել։ Իրենք նույնիսկ այնքան ապացույց չունեն, որ մեղադրանք առաջադրեն, բայց ներկայացնում են՝ որպես կայացած փաստ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ