Սուրբ խաչի տոնին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային
Սեպտեմբերի 17-ին՝ Սուրբ խաչի տոնին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային, քանի որ այսօր կառավարությունը՝ ոչ աշխատանքային լինելու մասին որոշում չկայացրեց:
Հիշեցնենք, որ նախկինում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը՝ մեռելոցները, աշխատանքային չեն, սակայն հետագայում որոշում կայացվեց այնպես անել, որ յուրաքանչյուր տաղավար տոնից առաջ որոշում կայացնել՝ աշախտանքային լինելու կամ չլինելու մասին:
Նշենք, որ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):
Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: