24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրավիճակ է փոխվում

Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր միջոցները երթևեկության կառավարումը բարելավելու ու մասնակիցների անվտանգությունն ապահովու ուղղությամբ: Հանրապետության մայրաքաղաքում ու մարզերում պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունները, անհանդուժողականությունը օրինազանց ու համաքաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ, օրինախախտների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անվերապահորեն կազմվող վարչական արձանագրությունները և այլն դրա վկայությունն են: Ուրախալի է, որ ճանապարհային ոստիկանությունն ունի հասարակության աջակցությունը. հանրային կարծիքը հավանություն է տալիս այս գործողություններին, իսկ քաղաքացիները հաճախ այս կամ այն կերպ օժանդակում են ոստիկաններին, որ լիարժեք իրականացնեն իրենց գործառույթները: Ու կարծես իրավիճակը փոխվում է:

Մասնավորապես, սեպտեմբերի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 136 ճանապարհատրանսպորտային պատահար` անցյալ տարվա նույն շրջանում գրանցված 143-ից 7-ով պակաս: Նվազել է նաև զոհերի ու վիրավորների թիվը, համապատասխանաբար` 6-ով ու 12-ով. անցյալ տարվա այս հատվածում ճանապարհներին զոհվել է 15 մարդ, այս տարի` 9-ը, վիրավորվել է 193-ը, այս տարի` 181 մարդ:  Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ