Վարորդները չեն “պլստա”. Չորրորդ իշխանություն
Կառավարությունն առաջիկայում ընդունելու է Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների նոր “դիզայնը”: Հիմնական փոփոխությանը լինելու է այն, որ տառերի չափերը մեծանալու են, իսկ պատճառն այն է, որ արագաչափերն ու տեսախցիկները հաճախ չեն տարբերում իրար նման տառերը:
“Չորրորդ իշխանությունը” գրում է, թե հետո էլ ասում են՝ կառավարությունը չի մտածում մասնավոր բիզնեսի մասին։ Տեսնո՞ւմ եք ինչպես է մտածում։ Նույնիսկ հատուկ որոշմամբ պայմաններ է ստեղծում, որ ոչ մի վարորդ պատահաբար տուգանքից “չպլստա”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: