Որտեղ է պահում անձնական գումարները վարչապետը. 168 ժամ
Ըստ “168 ժամ”-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական արդյունավետ է կառավարում իր անձնական ֆինանսները:
Նա իր գումարները (որոնք, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմում են շուրջ 950 հազար դոլար) ոչ թե դնում է “բարձի տակ” կամ բանկում՝ ցպահանջ հաշվի վրա, այլ ներդնում է՝ որպես ավանդ։
Այսպիսով` Տ. Սարգսյանը ոչ միայն տոկոսավճարներ է ստանում, այլեւ իր լուման է ներդնում, որպեսզի բանկերը “երկար” միջոցներ ունենան:
Ըստ գույքի եւ եկամուտների հայտարարագրի՝ Տիգրան Սարգսյանը 2012-ի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 36 միլիոն դրամի (մոտավորապես՝ 90 հազար դոլար) տոկոսային եկամուտ
Մանրամասները թերթի այսօրվա համարում: