24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետավտոտեսուչները ակնհայտ աչքաթող են անում որոշ խախտումներ. Վարորդները դեմ են տեսախցիկների ավելացմանը

 Ավտովարորդների պաշպանություն լիգայի անդամ Վահե Պետրոսյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով առաջիկայում փողոցների տեսանկարահանման խստացման և 2000 նոր տեսախցիկների տեղադրման մասին ասաց, որ օրենքում փոփոխություններ չեն տեսնում, թե տուգանքների չափերը և խախտումների տեսակները մնացել են նույնը, բայց ավելանում են տեսախցիկները և արագաչափերը. «Այս ձևաչափերի դեպքում տեսախցիկների օգտագործումը մնալու է անարդյունավետ, հակառակը, ավելի են վանսելու երթևեկությանը: Տեսախցիկները վախեցնում են վարոդներին»,-նշեց Վահե Պետրոսյանը:
 
Վահե Պետրոսյհանը տեսախցիկների տեղադրման փոխարեն առավել առաջնային է համարում նոր մեթոդի մշակումը, որի վարոդներին ավելի կկրթի և լավ վարորդ կդարձնի:
 
«Պետավոտոտեսուչները ակնհայտ աչքաթող են անում որոշ խախտումներ»,-ասաց Պետրոսյանը և հավելեց,-վերջիններս իրենց առաջ նպատակ են դրել՝  լինել ավելի շատ զգուշացնող մարմին, բայց փաստորեն դա էլ չի կատարվում»:
 
Պետրոսյանը տարակուսանք հայտնեց, խոսվում է տեսախցիկների տեղադրման մասին, բայց չի ասվում թե ինչ փոփոխություններ են արվելու, որտե՞ղ են դրվելու դրանք և դրանից որքա՞նն է լինելու արագաչափ որքանը՝ տեսախցիկ:
 
Ավտովարորդների պաշտպանություն լիգայի մեկ այլ անդամ՝  Մխիթար Օհանյանը տեսախցիկների տեղադրմանը դեմ է: Օհանյանը առաջարկում է պետավտոտեսուչների քանակն ավելացնել.«Ավտովթարները տեղի են ունենում ոչ թե խախտումներից, այլ մարդկանց ապահով լինելու հետևանքով: Երբ պարտադիր ապահովագրությունը ներմուծվեց Հայաստան ՃՏՊ-ների քանակը ավելացավ»,-շեշտեց Օհանյանը:
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ