24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կադրային կոտորած՝ արագընթաց տեմպերով. Հրապարակ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մեկ ամիս աշխատում էր առանց ղեկավարի։ Նախկին նախագահը՝ Մարտին Սարգսյանը, պաշտոնանկ է արվել հուլիսի 8-ին, իսկ նոր ղեկավար Սարհատ Պետրոսյանը կոմիտեի նախագահ նշանակվեց օգոստոսի 8-ին։ Այս մեկ ամսում աշխատւսնքից ազատվողներ չեղան։ Անգամ Մարտին Սարգսյանի մամուլի քարտուղարը՝ Լուսինե Նազարյանը, դիմում չգրեց։ Նոր պետի գալով՝ համակարգում իսկական կադրային կոտորած սկսվեց։ Անգամ
մի քանի ամսվա աշխատողներին է ւսռաջւսրկվում դիմում գրել։

Պատճառաբանությունը մեկն է՝ մենք ձեզ հետ չենք կարող աշխատել։ «Ես ընդամենը վեց ամիս առաջ էի ընդունվել գործի, հազիվ էի այդ աշխատանքը զտել։ Կանչեցին ասեցին՝ պետք է դիմում գրես»,– գանգատվում էր երիտասարդ քւսղծառայողներից մեկը։ Կադաստրի համակարգը Հայաստանում ամենակայացած պետա­կան մարմիններից էր։ Ցանկացած փաստաթուղթ կարելի էր ստանալ մեկ-երկու ժամում, առանց ավելորդ քւսշքշուկի։ 2012 թվականից կադաստրը վարվում է ավտոմատացված համակարգով, սպասարկման գրա­սենյակներն աշխատում են ժամա­ցույցի ճշգրտությամբ։ Համակարգն այս շատ առաջ էր քաղւսքացիներին սպասարկող այլ կառույցներից, օրի­նակ, ԴԱՀԿ-ից։

«Մենք միշտ օրինակ էինք մյուսների համար։ Այո, պետտուրքերը բարձր էին, բայց մենք ինքներս բարձրաձայնում էինք բարձր պետտուրքերի մասին»,– մեզ հետ կիսվեց նախկին աշխատողներից մեկը։ Նա չցանկացավ անունը հայտնել՝ ասելով. «Չեմ ուզում մտածեն, թե նեղացածներից եմ։ Խոսում եմ, որովհետեւ մասնագետների հետ այսպես չի կարելի վարվել»։ Մենք հարցեր ուղարկեցինք Կադաստրի կոմիտեի ղեկավարին եւ կոմիտեի տեղեկատվության բաժնից ստացանք պատասխաններ։ Ի դեպ, այս բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Ռուզան Խաչատրյանը, որը նախկինում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսնակն էր։

Նա հայտնում է, որ Աարհատ Պետրոսյանի օրոք ւսշխատանքից ազատվել են 21 նախկին աշխատակիցներ, իսկ ընդունվել են 7-ը։ «Նույն ժամանակահատվածում եղել է եւս 8 նշանակում։ Այդ 8 պաշտոնները թա­փուր էին մինչեւ Սարհատ Պետրոսյա­նի նշանակումը»։

 -Քանիսի”ն է կոմիտեի նախագահն առաջարկել ազատման դիմում գրել եւ ինչու։

– Կոմիտեի ղեկավարի հետ աշխատանքային քննարկումների ժւսմանակ փոխադարձ համաձայնությամբ մի քա­նի աշխատակից որոշել Է ազատման կամ պայմանագրի դադարեցման դիմում գրել։

– Գիտենք, որ աշխսաանքից ազատվելու առաջարկ է արվել ւսնգամ ամենակրտսեր անձնակազմին։ Այդպե”ս Է, թե” ոչ։ Եթե այդպես Է, ապա ո”րն Է պատճառը։

 Սարհատ Պետրոսյանն աշխատակիցների հետ տարբեր հանդիպումերում բազմիցս ասել Է, որ իր համար չկա տարանջատում «բարձր պաշտոնով», «անպաշտոն», թե որեւէ այլ կատեգորիայի աշխատակիցների միջեւ, եւ որ ինքը բոլորին գնահատում է միայն իրենց կատարած ւսշխատւսնքով։

 -Ազատվածներից մի քանի անուն նշեք։

– Անունների ամբողջական ցանկից մի քանիսինը հանելը կարող է միտումնավոր ընտրության կասկած առաջացնել, ուստի ձեռնպահ կմնւսնք անուններ առանձնացնելուց։

ՀԳ. Հարցերին լիարժեք պա­տասխան չստացանք, ինչը հաս­տատում են մեր տեղեկությունները կադրային ջարդի մասին եւ համոզմունքը, որ կադրերը Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշա­պարն են։ Նրա օրոք ավելի է խորացել նախկին իշխանություններից ժառանգած ծանոթ-բարեկամ, քավոր-սանիկության հիմունքներով մարդկանց գործի ընդունելու սկզբունքը։ Փաստորեն, եթե Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման առաջին օրն ու շաբաթ֊կիրակիները հանենք, ապա կստացվի, որ նա օրական մի մարդ է ազատել աշխատանքից։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ