23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եկել են ոմանք ու փշրում են ամեն օր, ամեն պահ հիշեցնում, թե դու դուխով ես

Եվ հանուն ինչի՞ համար էր այս ամենը, ինչպե՞ս չարը բազմեց մարդկանց սրտերում եւ սկսեց մաղձ արտադրել, հանունը դարձրեց ընդդեմ, մերը դարձրեց ձերը, արդարը դարձրեց սուտ, աստվածայինը՝ կեղծ, միաբանությունը՝ թշնամություն, սխրանքը՝ միամտություն, զազրախոսությունն՝ արդարամտություն: Անվերջ կարելի է մտածել, թե մեր երկրի ներքին գզվրտոցն ո՞ւմ է հաճույք պատճառում, ո՞ւմ երկիրն է բարեկեցիկ դառնում: ԼԳԲՏ-ականները գոռում են, թե դուք մարդասեր չեք, մեր կրքերը հանենք փողոց ու դուք սիրեք դրանք, իսկ մեզանից թաքուն ցինիկ էջերով հայհոյում են մեր հավատքը, մեր բարեպաշտ, պատվախնդիր աղջիկներին, լկտի բառերով պիտակում ու մի հատ էլ ասում են, թե սերը մեզանից է:

Զարմանալի է…  մեր երկրում մեծ պայքար էր օրենքի տառը պահելու համար, բայց մի տեսակ անտերի նման ենք դարձել, առաջ օլիգարխներն էին ինչ ուզում անում, հիմա ով ինչ ուզում անում է: Ֆեյսբուքը դարձել է համատարծ մեղադրանքների ու հայհոյանքների պլատֆորմ, կորել է առողջ դատողության գեղեցկությունը, դրանց փոխարինելու է եկել՝ դու գող ես, դու ավազակ ես, դու շուն ես, դու սև ես, սպիտակ ես ու այդ կերպ ով իր նման ագրեսորներ շատ է հավաքում, հաղթում է սոցցանցային պատերազմում:

Մարդիկ ցնցված են՝ անարյուն հեղափոխությունը դարձել է պատվազրկության հեղափոխություն, ոչ մի ապակի չկոտրվեց, բայց շատ մարդկանց կյանք փշրվեց: Եվ խնդիրն ԱԱԾ-ի «շնորքով» ներխուժումները չէր, այլ այն, որ արեւմտյան գրանտներով սնվողների մի մեծ բանակ հասավ իր ուզածին եւ արժանապատիվ աշխատանքով ապրող արդար քաղաքացին մնաց անգործ:

Պարզվեց՝ մեր երկրում ապրում են երկու տեսակի մարդիկ՝ թալանողներ եւ թալանվողներ, քեզ հարցնում են՝ դու թալանվե՞լ ես, ասում ես՝ ոչ, դե ուրեմն՝ դու թալանողն ես, ու այս գաղջի մեջ մեկը չկա ասի՝ սպասեք, բայց արանքում մարդիկ կան, որոնք մի գործ արել են այս երկրի համար, կան արժեքներ, որոնք պահպանվել են ու այդ մարդկանց կոչեցին նախկին իշխանության կցորդներ կամ հակահեղափոխականներ: Եվ անկախ նրանից դու ինչ ես ասում, պետք է խոսես հատուկ կոդերով, օրինակ՝ «իմ ժողովուրդը գիտի…», «ես ազատ, հպա՜րտ քաղաքացի եմ», «թող ոչ մեկը մեզ չխանգարի», «գոմիկները միշտ եղել են…», «բա Սերժի ժամանակ ո՞ւր էիր», մի խոսքով՝ այս տերմիներն այնքան շատ են, որ ինչ էլ գրես այս ստանդարտը տակն է դրվում ու էլի հարց է առաջանում՝  հանուն ինչի՞:

Հանուն ինչի՞ են մեր եկեղեցուն այսքան վարկաբեկում, դուք՝ սրբերդ, որ ամենքդ մեծ հաշվով կյանքի մի ոլորտում կաղել եք, մեկիդ անձնականը չի ստացվել, մեկիդ զավակն է հոգեկան խանգարումով ստացվել, մեկդ անպիտան եք եղել ու այսքանով հանդերձ բոլորդ ձեզ սրբեր ու սպիտակներ եք հռչակել, քանդում եք այդ մի կտոր սրբությունը: Հիմա էլ կասեն, թե եկեղեցին ի՞նչ կապ ունի, մենք այս կամ այն հոգեւորականին ենք դեմ: Բայց երբ ես կամ որեւէ քրիստոնյա եկեղեցի է գնում, իր համար քահանան է միջնորդ իր եւ Աստծո միջեւ: Եվ ի՞նչ անեն, անկետա՞ տան, որ նա լրացնի, չէ որ ժամանակին այդ եկեղեցին չկար, կամ եթե կար մեջը հոգեւորական չկար, արարողություն չէր արվում ոչ մեկ «Հայր մերը» չէր սովորեցնում, բայց հիմա ինչ լավ է, որ ամեն բան կա, բայց եկել են ոմանք ու փշրում են ամեն օր, ամեն պահ հիշեցնում, թե դու դուխով ես, բայց ո՞ւմ դեմ ես դուխով, ինքդ քո ժողովրդի՞, մեր արժեքների՞, մեր եկեղեցո՞ւ, ո՞ւմ վրա դուխներս պետք է ցույց տանք, ո՞ւմ համոզենք, որ մեր ժողովրդի մեջ ամեն մեկը բարձրագույն արժեք է եւ եթե ամեն օր չպահենք այդ արժեքը, կկործանենք այս տանջված, աղոթասեր, իր խելքով ու խոհեմությամբ աշխարհին իր խոսքն ասած ժողովրդին:

Հրանտ Սաֆարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ