Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր դեղամիջոց
Հոնկոնգի համալսարանի գիտնակաները կարողացել են բուժել կրծքագեղձի քաղցկեղի «չարտահայտված» փուլը: Փորձի արդյունքում գիտնականները կարողացել են հայտնաբերել և արգելափակել հատուկ ֆերմենտը, որը մասնակցում է հիվանդության ձևավորմանը և պատասխանատու է քիմիաթերապիայի դեմ քաղցկեղի պաշտպանունակության համար՝ գրում է Medicalxpress-ը:
Խոստումնալից հակաքաղցկեղային դեղամիջոցների ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները որոշել են օգտագործել ռոդիումային միացություններ, որոնք արգելափակում են լիզինային կոնկրետ demethylase 5A (KDM5A)-ի ակտիվությունը, որը մեծացնում է դեղորայքի հանդեպ քաղցկեղի պաշտպանունակությունը:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մետաղների վրա հիմնված դեղամիջոցների օգտագործումը կարող է արգելափակել քաղցկեղի ակտիվությունը և տարածումը նույնիսկ մետաստազներով ուղեկցվող ծայրահեղ փուլերում: