13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Պահանջելու են ՛՛քերթման սխեմաներն՛՛ ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել

Մարտի 24-27-ի Ազգային ժողովի քառօրյայի ժամանակ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը կնախաձեռնեն, որ արտահերթ կարգով քննարկման դրվի խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ այդ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թվականներին բնակչության և տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների գանձման գործընթացը`արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները:  

՛՛Խոսքը այն ՛՛քերթման սխեմաներն՛՛ ուսումնասիրելու մասին է, որոնք ներկայացրել է կառավարությունը, և որոնք իշխանությունների կողմից կիրառվել են ժողովրդին թալանելու նպատակով՛՛,-բացատրեց Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ