Սահմանդրական փոփոխություն չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկությամբ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հստակ ժամկետներ չի կարող ասել։ Այս մասին Բաբլոյանն ասաց սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նա նշեց, որ խորհրդարանի աշխատանքային խումբը նույնիսկ իր աշխատանքները չի ավարտել։
Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների հնարավորությանը, որով կառավարությունը նաև առաջարկում է խորհրդարանին ինքնալուծարման ինստիտուտը, Արա Բաբլոյանը նկատեց, որ խորհրդարանը առաջարկությունների փաթեթը դեռևս չի ստացել։
«Առաջարկությունը ստանալուց հետո նոր տեսակետ կլինի։ Սա քաղաքական գործընթաց է և քաղաքական ուժերի քննարկման ու կոնսեսուսի արդյունք կարող է լինել։ Սա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկությամբ, դա պետք է լինի կոնսենսուսի արդյունքում»,- ասաց Արա Բաբլոյանը։