24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ոչ դահլիճներում, ոչ ռեստորաններում, ոչ պպզած, ոչ կանգնած, ոչ մեկի հետ չի բանակցում. Շարմազանով

«Վարչապետը իհարկե օրենքով սահմանված կարգով իրավունք ուներ մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, բայց ինձ համար առնվազն զարմանալի էր, որ վարչապետը ավելի ակտիվ մասնակցություն է ունենում քարոզարշավին քան՝ Հայկ Մարությանը»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարզմազնովը՝ ադրադառնալով երեկ տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Ինձ համար տարակուսելի է, որ վարչապետն իր կարեւոր գործերը թողած գնում քարոզարշավի է մասնակցում: Այն դեպքում, երբ բոլոր քաղաքական ուժերը իրենք են, հրապարակի ժողովուրդը, հեղափոխության սիրահարներն ու ջատագովները: Դուք ձերոնցով հավաքվել եք ընտրություն եք անում, ինչի՞ ես գնում, թող Արտակը ընտրվի, թող Նառան ընտրվի, թող Րաֆֆին ընտրվի: Ինչի՞ ես անպայման միջամտում»,-ասաց Շարմազանովը:

Փաշինյանի հայտարարությունը, որ կան քաղաքական ուժեր, որոնք, իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն  փորձում են ՀՀԿ-ի թաքուն համաձայնությամբ տապալել հեղափոխությունը, Շարմազանովը մենաբանեց. «ՀՀԿ–ն որեւէ քաղաքական ուժի հետ ոչ դալաններում, ոչ դահլիճներում, ոչ ռեստորաններում, ոչ սրճարաններում, որ, ինչպես Փաշինյանն է ասում, քուչեքում, ոչ կանգնած, ոչ պպզած բանակցություն չենք վարում։ Որովհետեւ թեկնածու չենք առաջադրել։

Եթե պետք լիներ մենք մեր թեկնածուին կառաջադրեինք եւ մեր ռեսուրսը կօգտագործեինք մեզ համար ձայն բերելու համար։ Մենք մեր կուսակցական թիմին թողել ենք ազատ, որ ընտրեն նրան, ում ծրագիրը լավագույնը կհամարեն»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե իրենց կուսակիցները ցանկանան ընտրել «Իմ քայլը» դաշինքին, կարող են այդպես էլ վարվել:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ