24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այդ դարդը պետք է ազգովի լացենք. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը անդրադառնալով ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում հնչեցրած ակնարկին, որ կան քաղաքական ուժեր, որոնք, իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն  փորձում են ՀՀԿ-ի թաքուն համաձայնությամբ տապալել հեղափոխությունը, ասաց. «Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է այսքան ժամանակ ՀՀԿ-ի դեմ պայքարելն է: Կարծում եմ հասրակությունը երկրի վարչապետից ավելի շատ սպասելիքներ ունի,  քան հավերժական պայքար նախորդ իշխանության դեմ»:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանը  ժողովրդական լեզվով ասած «փուռն է տալիս» իր այսօրվա դաշնակիցներին: «Ակնհայտ է, որ այդ ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերին: Ակնհայտ է, որ դա ՀՀԿ-ին չէր վերաբերում: Նա պատրաստ է ամեն ինչ անել իր թեկնածուի համար այն անհրաժեշտ ձայները, որոնք իրեն լրացուցիչ թեւ եւ թիկունք կտան արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար»,-նշեց նա:

Երեկվա վարչապետի ելույթում,Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների հետ կապված, Աշոտյանը  իրեն ուղղված ակնարկ է տեսել; Խոսելով վարչապետի ՝ «Դուք ձեր դարդը լացեք, որ գողերի ու ավազակների ժամանակն ավարտվում է», հայտարարությանը Արմեն Աշոտյանը ընդգծեց. «Երբ քո երկրի վարչապետի բրյուսելյան այցը տապալված է, և Եվրամիությունը մինչև հիմա դրա մասին խոսում է և հեգնում, դարդն ընդհանուր է, դարդը երկրինն է, և կարելի է լացել այդ դարդը, որովհետև երկրիդ վարչապետն իր բարձունքի վրա չի գտնվել և առ այսօր էլ եվրոպական ուղղության վրա չի գտնվում, որպեսզի ապահովի եվրոպական միության քաղաքական և ֆինանսական լիարժեք աջակցությունը Հայաստանին։ Այդ դարդը պետք է ազգովի լացենք, որ Բրյուսելում դեռ ոչ մի լավ բան չի ստացվում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ