08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեր կյանքը նման եղավ “պերաժկու” պատմությանը

Ֆեյսբուքի օգտատեր Ռուզաննա Սարգսյան Աճեմյանը այսպիսի գրառում է արել.

“Հետաքրքիր վիճակ եմ ապրում: Անընդհատ մտածում եմ, թե ինչու՞… ինչը՞ մեզ խանգարեց լինել կարգին երկիր, չընկնել հազար ու մի կախվածության մեջ: Չէ՞ որ մենք ներքին պոտենցիալ ունեինք: Ամեն ինչ էլ ունեինք՝ և ոգի, և ինտելեկտ /դեռ ունեինք/, և մշակույթ, ամեն ասպարեզի մասնագետ, բացի “դիպլոմատներից”: Մենք ունեինք սփյուռք, կապիտալիզմի մեջ ծնված, մեծացած, կրթված մասնագետներ, որոնց կարելի էր հայրենադարձ անել կամ կոչ անել, որ գային ու Հայրենիքը ոտքի հանեին: Միթե՞ բացի ՀՅԴ խեղդող ու…/չերկարացնեմ/ այլ քայքայող խորհուրդներ տվող Լիպարիտյանից ուրիշ մարդ չգտնվեց: Ո՞ՎՔԵՐ ԷԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՅԼՈՑ ՃՆՇԵԼՈՎ ԱԹՈՌՆԵՐ ԳՐԱՎԵՑԻՆ… Պատերազմն էին խեղդում, դեռ ընթացքում ստիպում էին հողեր վերադարձնել, հաղթանակի ալիքի վրա հրադադար ստորագրեցին: Հետո էլ փնթփնթում էին, որ իրենց հետ իրենց նման վարվեցին…Իսկ ժողովուրդը՞…Մենք ի՞նչ, մենք ողջ թատրոնի ընթացքում մնացինք “մասսովկայի” դերում, նույնիսկ առաջին գիծ գնացող, կյանքերը զոհաբերող տղաները …ցայսօր…ընդամենը “մասսովկա” են կազմում…Մինչև մենք փորձում էինք գոնե կենդանի մնալ, նրանք նոր մասնագիտություններ ու պաշտոններ էին ձեռք բերում: Իսկ գլխավոր դերերում միշտ նույն՝ հոգով ու մտքով կոմերիտականները եղան: Մեր կյանքը նման եղավ “պերաժկու” պատմությանը: Կծեցինք, կծեցինք, չհասանք, վերջում էլ կծեցինք՝ հո՛պ, անցանք…”,-գրել է օգտատերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ