24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նոր Հայաստանում նման հայրենասիրական շիզոֆրենիկները տեղ չպետք է ունենան հասարակության մեջ» . դիմում Արտակ Զեյնալյանին

Հարգելի պարոն Զեյնալյան,այսօր տեղեկացա,որ  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահը ` պաշտպանելով Կարպիս Փաշոյանին, անդրադարձ է կատարել Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարին:Ըստ նրա` Մոնթեն Մոսկվայի լրտեսն էր և առաքելություն ուներ ադրբեջանցի եղբայրներին թշնամացնել հայերի հետ, սակայն նոր Հայաստանում նման հայրենասիրական շիզոֆրենիկները տեղ չպետք է ունենան հասարակության մեջ:

Պարոն նախարար, խնդրում եմ ճշտել` արդյո՞ք «Իրազեկ քաղաքացիների միավորում»ՀԿ-ի գործունեության կանոնադրական նպատակներից մեկը հանդիսանում է ազգայի հերոսի կերպարի վիժեցումը,ինչպես նաեւ հայրենասեր մարդկանց սեփական հայրենիքից վռնդելու գործառույթը:

Պարոն Զեյնալյան, կարծում եմ` ազգադավություն քարոզող նման ՀԿ-ներն իրենց նախագահներով,պետք է տեղ չունենան մեր հասարակական գործունեության հարացույցում:

Հարգանքներով ` «Զորակցություն հայրենյանց պաշտպանին » ՀԿ նախագահ Անի Կարապետյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ