Կառավարությունը լսեց է ՀՀԿ-ին. ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագիծն ընդունվեց
Կառավարությունը ընդունել է նախօրեին ԱԺ պատգամավորների դիտարկումներն ու առաջարկությունները եւ ընտրակեղծարարության համար պատիժը խստացնող նախագծերի փաթեթից հանել է վիճահարույց դրույթները։
Մասնավորապես, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ասաց, որ նախագծից հանվել է կաշառք տալու խոստումը եւ այն վերցնելու համաձայնությունը քրեականացնող դրույթը, որը իրավաբան պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը եւ Գեւորգ Կոստանյանը քննադատել էին։
«Կառավարության ներկայացուցիչը հստակ ֆիքսեց, որ մեր բոլոր մտահոգությունները փարատվել են, մեր բոլոր առաջարկները ընդունվել են» – ասաց Գեւորգ Կոստանյանը եւ հորդորեց կողմ քվեարկել։
Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ նախագիծը իրավաբանորեն գրագետ տեսքի բերվեց։
82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվեց։