՛՛Թող չնեղանան՛՛ /վիդեո/
՛՛Կարծում եմ՝ մենք ամենավատ տարիներին զգուշավորություն ցուցաբերեցինք, որովհետև մենք այլ երկիր ենք, մեր ժողովուրդը իմաստուն է, մեր ղեկավարությունը պետք է մեր ժողովորդի այս իմաստությունը գնահատի՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե մարտի 22-ին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կայանալիք հանրահավաքը հնարավոր է մայդանի սկիզբ դառնա, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության ու ԲՀԿ-ի շուրջ լուրջ ”ալյանսի” ձեւավորման հնարավորությունից՝ քաղաքագետը նշեց, որ այստեղ կա PR տեխնոլոգիա:
՛՛Ես կուսակցությունների մասին դատում եմ նրանց ծրագրերով ու սոցիալ-քաղաքական ծրագրերով, բան չկա: Մեր քաղաքական կյանքի խոցելի կողմերից մեկն այն է, որ մենք չունենք գիտական ու առողջ ընդդիմություն, որ միայն իշխանափոխությունից չխոսի՛՛:
Ինչ վերաբերում է տեսակետին, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ՛՛Ժառանգությունն՛՛ ընդունել են Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու այդ պատճառով են գնում նրա մոտ հանդիպման. ՛՛Ես ինֆորմացիա չունեմ այդ մասին, կարծում եմ, որ պետք է խոսել ոչ թե անձամբ Գագիկ Ծառուկյանի, այլ նրա կուսակցության մասին:
Պետք է անհատներից գնանք դեպի քաղաքական ծրագրերը: Իրականում քաղաքական կուսակցության ծրագիրն է, որ մարդկանց տանում է: Ես չեմ կարծում, որ որևէ մի կուսակցություն ունի ուշադրության արժանի այդպիսի ծրագիր, թող չնեղանան՛՛:
Ի դեպ, Ալեքսանդր Մանասյանը չբացառեց, որ այս համագործակցությունը իշխանության ծրագիրն է:
Շարունակությունը՝ տեսանյութում: