23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշակերտներին այլևս չի արգելվի իրենց հետ հեռախոս տանել դպրոց. ԿԳ նախարար

Դպրոցներում դասաժամերի ընթացքում հեռախոսներն արգելելու որոշում և արգելք չկա: «Ֆեյսբուք»-ում հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ֆրանսիայում օրենք են ընդունել, որ դպրոցներում դասաժամերի ընթացքում պետք է արգելել հեռախոսները: Շատ ծնողներ և ուսուցիչներ դիմում էին ինձ, թե ինչու մեր երկրում էլ նույնը չի կիրառվում: Ֆեյսբուքում մի գրառում արեցի, որպեսզի կարծիքներ իմանամ, և մեծամասնությունը կողմ էր, որպեսզի դասաժամերի ընթացքում հեռախոսներն արգելվեն»,- նշեց նախարարը և հավելեց, որ մի շարք վերլուծություններ ցույց են տալիս, որ դրանք շեղում են աշակերտին դասից:

Արայիկ Հարությունյանը պնդեց, որ մի շարք խնդիրներ կան բջջային հեռախոսները դպրոցներում արգելելու վերաբերյալ՝ պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքներ:

«Աշակերտները պետք է յուրաքանչյուրն առանձին պահարան ունենա, որպեսզի դնի այնտեղ և տուն գնալիս այն վերցնի: Ծնողի հետ կապ հաստատելն էլ հնարավոր է նաև ուսուցչի միջոցով»,- նկատեց ՀՀ ԿԳ նախարարը:

Նա հանդիպել է դպրոցների տնօրենների հետ և ասել նրանց, որ իրենց ցանկացած դպրոցի ուսուցիչ՝ խանգարելու դեպքում, իրավասու է կարգավորել այդ խնդիրը, խնդրելու աշակերտներին, որպեսզի պահեն իրենց հեռախոսները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ