15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մովսիսյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ ”Սպարտակի” խաղում/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Մոսկվայի ”Սպարտակը” սեփական հարկի տակ ընդունել էր ”Անժին”: Երկու թիմերում էլ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը եւ Կառլեն Մկրտչյանը: Նրանք երեքն էլ խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմում:

Հաշիվը բացեց Տինո Կոստան, իսկ երկրորդ գոլը խփեց Խուրադոն, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: ”Անժիին” հաջողվեց փրկել խաղը` դառնալով 2 գոլի հեղինակ: Արաս Օզբիլիսի հարվածից հետո գնդակը դիպչեց դարպասաձողին:

Մովսիսյանը եւ Մկրտչյանը դեղին քարտ ստացան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ