Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբեր ամսվա առաջին օրերին
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 28-ին, 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոս 29-30-ը, սեպտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.90C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.30C