25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կիևը հայերն են հիմնել. Սոցիոլոգը բացահայտում է

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Կիևը հիմնադրել են հայերը։ Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմում էր ռուսական պատմության և մշակույթի մեջ հայկական հետքի մասին։ Ըստ նրա՝ Մոսկվայի ստեղծումը և կառուցումը ևս հայերի հետ է կապված։

«Ռուսական այբուբենը 36 տառանի է, ինչպես որ հայկականը՝ Մաշտոցի նման։ Եթե ստեղծողները հայկական ծագում չունենային, ապա հունականի նման կստեղծեին՝ օգտագործելով 24 տառանին»,- ասում է սոցիոլոգը։

Ռուսները քրիստոնեությունը ևս ընդունել են հայերի շնորհիվ, ավելացնում է Ահարոն Ադիբեկյանը և շեշտում, որ հայերն ու ռուսները դարերով կապված են եղել իրար։

«Մենք և ռուսները բավականին հոգևոր և պատմամշակութային կապեր ունենք»,- ասում է նա։ 

Ռուսներից բացի, սոցիոլոգը կապեր է տեսնում անգլիացիների և հայերի միջև ևս։

«Անգլիայի թագուհին արմենոիդ է գանգով։ Իրենց ամենահին ավանդագրության մեջ հայերն են եկել այդ կղզիները, սակայն անգլիացի պատմաբանները մերժում են։ Բայց մենք, եթե նայենք իռլանդացիներին` նմանություն կգտնենք»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նա ավելացնում է, որ հայերը պետք է ցույց տան, թե ինչ ներդրում են ունեցել համաշխարհային պատմության մեջ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ