Եվս մեկ խոչընդոտ Հայաստանի տնտեսության զարգացման համար /վիդեո/
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը վստահ է, որ այն, որ Վրաստանն ընտրել է ԵՄ-ի ուղին, իսկ ՀՀ-ը՝ Մաքսային միության, բացասական հետևանքներ է ունենալու մեր տնտեսության վրա:
”Աշխարհում բնականոն զարգացումների պատկերը հետևյալն է՝ հարևան երկրները միասանբար մի ուղղություն են բռնում, սա վերաբերում է ոչ միայն տնտեսական քաղաքականությանը: Պատահաբար չէ, որ Եվրոպան ամբողջապես զարգացած է, պատահական չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ Ասատրյանի՝ ընդանրապես եթե իդելաիստ լինենք, պետք է մտածենք տարածաշրջանի խնդիրների մասին: ՛՛Եթե միասնական լինենք, կշահենք, բայց մենք անհաջող վճիռներ ենք կայացնում. Վրաստանը գնում է անվտանգության այլ համակարգ, տնտեսական զարգացումների իմաստով ակնհայտ են 2-ի ընտրությունների տարբերությունները: Սա անպայման խոչըդնոտ է հանդիսանալու տնտեսական զարգացման համար՛՛:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: