08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Խե՜ղճ հայ մտավորական…

Հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանը մեռավ հետին աղքատության մեջ: Նա ”Խիկար” պարբերականի չվաճառված համարները, որ նրա միակ հարստությունն էին, թևի տակ դրած տնետուն էր գնում և առաջարկում կես գնով, որ կարողանա գոնե դեղ գնել….
Իսկ նույն ժամանակամիջոցում Հայաստանում եկեղեցիներ ու պալատներ էին կառուցվում….
Ստացվում է` ”Ոչ միայն հացիվ”-ը միայն հայ մտավորականի համար է…
Այսօր էլ գրեթե ոչնչով իրականությունը չի տարբերվում նախկինից: Հայ մտավորականը հազիվ ապրուստի միջոց է հայթայթում, իսկ դրա ֆոնին տերտերները բենթլիով են շրջագայում, ձիթապտղի պլանտացիաներ ունեն, պաշտոնյաները պալատներ են կառուցում…
Խե՜ղճ հայ մտավորական, օրվա հացի խնդիր լուծելով, արժեքներ ստեղծիր, որ վաղը այդ տերտերի կամ պաշտոնյայի որդին մի տեղ սեղանին կենաց ասելիս անունդ տա ու հպարտորեն հայտարարի, թե հայ է…
Փողն ամենուր աստված է դարձել` պաշտոնյայի համար, սքեմավոր հոգևորականի համար… արժեհամակարգ չկա, կործանման շեմին ենք…. Նա, ով պետք է մտածի ազգի, պետության մասին` լոկ մեկ խնդիր ունի` կեղեքել, որքան կարող է….
Տխուր է…. այսօր փողոցով պետական համարներով մեքենա էր անցնում… բարձր միացրած թուրքական երաժշտությամբ…. տխուր է….

Վահե Անթանեսյանի Facebook-յան էջից:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ