24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացիներ են ձերբակալվել

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը 5 սահմանախախտի  են ձերբակալել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Արտաշատի սահմանապահ ջոկատի հերթափոխի կողմից հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության 5 քաղաքացու, ովքեր Արաքս գետով անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը:

Ստուգողական համալիր միջոցառումների ընթացքում պարզվել է, որ բոլոր ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են և ուղևորվել են ԵՄ անդամ երկրներ՝ կյանքի ավելի լավ պայմաններ փնտրելու համար:

Սահմանախախտները հայ-թուրքական պետական սահմանի անօրինական հատումը բացատրել են տեղանքում ճիշտ չկողմնորոշվելու հանգամանքով:

Ձերբակալվածները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:
Ռուս սահմանապահները հատուկ շնորհակալություն են հայտնում սահմանապահ կետերի բնակիչներին պետական սահմանի պահպանությանն աջակցելու համար:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ