24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե իմ կուսակիցը իրեն նման արարք թույլ կտա, դա անհետեւանք չի մնա. ԿԳ նախարար

Եթե որեւէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի: Այս մասին օգոստոսի 21-ին Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ այս քննարկմամբ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, ԿԳ նախարարության եւ մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի դպրոցների տնօրեններ:

ԿԳՆ-ից  հայտնում են, որ դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նախ կոչ է արել տնօրեններին՝ հետեւողական լինել դրամահավաքությունը եւ կոռուպցիան բացառելու ուղղությամբ՝ պահպանելով վերջին ամիսների արդյունքները: Նախարարը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ դպրոցները ապաքաղաքական կառույցներ են, եւ Հայաստանի նոր կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ կրթության համակարգը զերծ պահել քաղաքականացումից. «Եթե որեւէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի: Ինքս քաղաքական կուսակցության ներկայացուցիչ եմ, եւ եթե իմ կուսակիցը իրեն նման արարք թույլ կտա, դա անհետեւանք չի մնա: Խնդրում եմ բոլոր ուսուցիչներին եւ տնօրեններին, եթե դպրոցը քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր կլինեն, տեղեկացնել այդ մասին կրթության եւ գիտության նախարարություն, մարզպետարան: Վստահ եղեք, որ դուք խնդիր չեք ունենա, խնդիր կունենա այն անձը, ով նման քայլի կդիմի»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ