”Մխիթարյանը հրաժարվեց բարձր աշխատավարձից երազանքի համար”.Իստրատի
ՖԻՖԱ-ի գործակալ Լեոնիդ Իստրատի խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ Դոնեցկի ”Շախտյորից” գերմանական ”Բորուսիա” տեղափոխության մասին:
”Մխիթարյանին ”Շախտյորում” ամենալավ պայմաններն էին առաջարկում, բայց նա գնաց զոհաբերեց բարձր աշխատավարձը եվրոպական թոփ-ակումբում հանդես գալու երազանքի իրականացման համար։ Մեկ բան է, երբ Չեմպիոնների լիգայի հանդիպում անցկացնելուց հետո դու վերադառնում ես երկրի առաջնություն և խաղում պայմանական` ”Իլիչեւեցի” հետ, եւ բոլորովին այլ բան, երբ մրցաշրջանում քո թիմի ցանկացած խաղ նման է Չեմպիոնների լիգայի մրցավեճի”,-մեջբերում է նրա խոսքերը SovSport-ը: