07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կանանց միամսյակին

Մայրաքաղաքի “Արամ Խաչատրյան” համերգասրահում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին ներկա է գտնվել կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը: ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ու արդեն ավանդական դարձած այս միջոցառումը յուրօրինակ նվեր է հայ կանաց ու աղջիկներին:

Ներկաներին կատարումներով ողջունել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տաղանդաշատ երեխաները: Միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ, մեկ հարց-մեկ պատասխան ձևաչափով, միջոցառմանը ներգրավվել են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ովքեր, օգտվելով հերթական առիթից, իրենց մաղթանքներն են հղել բոլոր հայ կանանց ու աղջիկներին՝ ցանկանալով նրանց երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ