19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կարծում եմ՝ պետք չէ նապաստակի պես փախչել և թաքնվել. Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն: «Համարեք, որ վերադարձել եմ»,-այսօր «Երկիր մեդիա» ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է ինքը Քոչարյանը: 

Նա հավելել է, որ այդ վերադարձը կարող է լինել տարբեր ֆորմատներով: Վերադարձի պատճառներից առաջինն աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով եղած վտանգներն են, իսկ երկրորդը՝ ներքին: 

Հարցին, թե պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Այո, իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, իհարկե պատրաստ եմ, երբեք չեմ խուսափել բանակցություններից։ Դա, կարծում եմ, համարձակություն է, և պետք չէ նապաստակի պես փախչել, թաքնվել»։ 

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ապա Ռ. Քոչարյանն ասել է, որ 3 օր է, կառավարությունն զբաղվում է հանրահավաքի կազմակերպմամբ: «Որտեղի՞ց այդքան ժամանակ կառավարությանը, մարդիկ զբաղվում են նրանով, ինչը հասկանում են, իրենց կոմֆորտային գոտին սա է: Իրենք առաջին հերթին իրենց գործով պիտի զբաղվեն»: Երկրորդ նախագահն ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակ ինքը դրա ժամանակը նույնիսկ չուներ: 

Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ էլ նա ասել է, որ կոռուպցիա միշտ էլ կա, նույնիսկ հիմա կա ԱՄՆ-ում, սակայն իր պաշտոնավարման ժամանակ այդ կոռուպցիոն բուրգը չի եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ