21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պավլիկ Մանուկյանը վատառողջ է. դատական նիստն ընդմիջվեց

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ օգոստոսի 15-ին, դեռ չմեկնարկած ընդմիջվեց:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից  հաղորդում են, որ նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը ներկա չէր: Ըստ պաշտպանական կողմի՝ Մանուկյանը վատառողջ է եւ գտնվում է հիվանդանոցում:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստը 15 րոպեով ընդմիջել:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ