08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ընդդիմությունն է դառնալու այլընտրանք, թե՞ այլընտրանքը՝ ընդդիմություն

 

 

՛՛Դեռևս քննարկումների փուլում են, յուրաքանչյուր կողմից տարբեր կարծիքներ են փոխանցում, դա նրանից է, որ կոնկրետ  հաստատուն գաղափար պետք է դնեին, ինչևիցե կարծում եմ՝ կքննարկեն ու կասեն: Հիամ խնդիր կա նաև հիմա  ընդդիմությունն այլընտրանք է դառնում, թե այլընտրանքը՝ ընդդիմություն, ոնց որ առաջինն է գնում՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով չորս ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության ու կառավարության պահանջի մասին: Սակայանն ընդգծեց, որ այս ուժեր բանակցում են, սակայն գաղտնի են պահում, թե ով պիտի գա իշխանաության: ՛՛Հենց եկան, պիտի ասեն, որ ամեն ինչ լավ եղավ, կգանք ամեն ինչ կանենք, այստեղ հասարակության մոտ հարցադրում է լինելու, չէ որ դուք իշխանության մաս եք կազմկել ժամանակին, և բավական լուրջ մաս, այդ գործիքներին տիրապետել եք ու հասարակությունը պիտի հարցնի՝ ձեզանից ով է իշխանության գալու, եթե բոլորդ եք գալու իշխանության, ինչ-որ մի պահ մաս էիք, դե անեիք, ինչճոր ուզում եք անեք հիմա, հարցադրումները շատ են՛՛,-նկատեց նա: Միաժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ կողմնակից են, որ քաղաքական դաշտում այս ուժերը փորձեն միասնական հանդես գալ:

՛՛բայց որ շատ դժվար է խոսք ասել, որովհետև ոչ միայն յուրաքանչյուր քաղաքակա ուժ, այլև քաղաքական ուժի պատվիրոկթան ցանցակած անդամ իր բնութագիրնէ  տալիս, և շատ դժվար է կռահել՝ ուզում են ԱԺ-ը ցրել, թե կառավարությանը փոխել, թե ընդհանարպես փոփոխությունների գնալ: Սա գալիս է նրանից, որ  ոչ միան տարբեր գաղափարների մարդիկ են, այլ տարբեր որակրների մարդիկ են, բայց պիտի քնքուշ վերաբերվենք՝ դուք էլ, մենք էլ, որ ինչճոր բան ստացվի՛՛:

Սահակյանի խոսքով՝ երկիրը պիտի ունենա ընդդիմություն, կամ պիտի ինքը ձևավորի կամ այլոց ճանապարհ տա:

Խոսելով Լևոն Զուրաբյանի հայտրարության մաիսն, թե ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հանդիպումից որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ են առաջանալու՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նետեց. ՛՛Հանդիպումներից դուրս են գալիս ու ինչ-որ անհատներ կան, որ հրճվանքով արդյունքեր են գրանցում, որ հիմա մրցակից կողմը ինֆարկտի է հասնելու՝ չմտածելով, որ պիտի լուրջ մոտենան գործին, նախ պիտի մտածեն այլընտրանք են դառնում, թե այլընտրանքը ընդդիմություն: Սա հենց որոշակի դարձավ, արդեն խաղի կանոնները հնարավոր է առաջ տանել՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ