Ուրիշ տեղ՝ ճաք տված են. Գորիսի քաղաքապետ
Գորիսը 14 տարի ղեկավարող ՀՀԿ-ական Նելսոն Ոսկանյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ եթե կուսակցությունը որոշի, ապա կառաջադրվի հունիսի 8-ին կայանալիք Գորիս համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում:
“Եթե չէ, ապա չեմ առաջաջադրվելու: Հարի՞ր է մի պաշտոնի համար 2 ՛՛հանրապետական՛՛ պայքարեն”,-հարցրեց Նելսոն Ոսկանյանը: Այլ համայնքներում լինում են, նույնիսկ երեք ՛՛Հանրապետական՛՛ են առաջադրվում, մեր դիտարկմանը՝ քաղաքապետը նշեց՝ ՛՛ուրիշ տեղերում ճաք տված են”: