23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հո, հավի ճուտ չե՞նք, որ մեզ ծեծեն. Վյաչեսլավ Հարությունովը հերքում է, որ Ծառուկյանն ու Բաբայանն իրեն ծեծել են

«Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպին ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ֆիզիկապես ներկա չեն եղել։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը։

«Ընդհանրապես այդպիսի հայտարարություններ իմ կողմից չեն եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդը ինձ ծեծել են, ես ընկել եմ։ Հիվանդանոցում առավոտյան արթնանում եմ, կնոջս են թողնում մոտս, նա հարցնում է՝ ինչ է պատահել, ինչ միջադեպ է եղել Գագիկ Ծառուկյանի կամ Էդուարդ Բաբայանի հետ։ Ես ասել եմ, որ նման բան չկա, որ լրագրողներին այդ մասին տեղեկացնի, նաև գնա Գագիկ Ծառուկյանի մոտ: Ես ազատամարտիկ եմ, ես այն մարդը չեմ, որ իր 30 տարվա կնոջն ուղարկի իրեն ծեծողի մոտ։ Ես կնոջս ուղարկել եմ Ծառուկյանի մոտ, մեր մեջ եղբայրական հարաբերություններ են»,-շեշտեց Հարությունովը։

Ինչ վերաբերում է իր՝ տուժողի կարգավիճակին, ապա Հարությունովն ասաց, որ ինքը չի հասկացել, թե ինչու է ճանաչվել տուժող, իսկ Էդուարդ Բաբայանը՝ մեղադրյալ։

«Այսօրվա դրությամբ ինձ սարքել են տուժող, Գագիկ Ծառուկյանին ու Էդիկին էլ՝ մեղադրյալ։ Թե այդ խեղճ տղեն ինչ մեղք ունի։ Ասում են՝ ինձ ծեծել է. հո, հավի ճուտ չե՞նք, որ մեզ ծեծեն։ Կամ ո՞նց եք պատկերացնում՝ պարոն Ծառուկյանը, որ 100 հոգի թիկնապահները կողքն են, պետք է գա՝ իմ վրա ձեռք բարձրացնի։ Ծառուկյանն ու Էդոն այնտեղ չեն եղել»,- ասաց նա։

Հարությունովի խոսքով՝ ՀՔԾ-ում խախտվել են իր իրավունքները, ՀՔԾ այցից հետո փաստաբանին հեռացրել են վարույթից, իրեն որոշակի տեսագրություններ են ցուցադրվել, ասել են, որ դրանք կհրապարակվեն:

Դիտարկմանը, թե դրանք սպառնալիքնե՞ր են, Հարությունովը դրական պատասխան տվեց, նրա փաստաբան Վահագն Հակոբյանն էլ հավելեց, որ հարցաքննության ընթացքում իր վստահորդին տրված հարցերն իրեն  օբյեկտիվորեն հիմք են տալիս ենթադրելու, որ իր վստահորդի նկատմամբ իրականացվել է  օպերատիվ հետախուզական միջոցառում:
«Մասնավորապես, կարծում եմ, որ իրականացվել է ներքին դիտում և գաղտնալսում: Հակառակ դեպքում այլ եղանակով ձեռք բերված տեսագրությունները, խոսակցությունները ուղղակի անթույլատրելի են, և քննիչը չէր կարող դրանց հղում կատարել»:

Փաստաբանը նաև հայտնեց, որ հետախուզում է իրականացվել Հարությունովի բնակարանում, խուզարկության որոշումը տվել է դատարանը:

Հարությունովն ասաց, որ փնտրել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. «Բնականաբար, ոչինչ չգտան»:

Հարցին, թե Հարությունովը չի՞ ուզում դիմել իրավապահներին իր կարծիքով՝ իր  նկատմամբ իրականացված չարաշահումների համար, փաստաբան Էմին Խաչատրյանը, ով քննիչի որոշմամբ հեռացված է վարույթից, սակայն շարունակում է իրավական օգնություն ցուցաբերել Խաչատուրովին, ասաց. «Իմ վստահորդի հետ առանձին  հանդիպումների ընթացքում այդ բոլոր չարաշահումների մասին, նաև շանտաժի մեթոդները, որ տեսանյութեր են դրել, սպառնացել են, որ կհրապարակեն, Գագիկ Ծառուկյանը քո նկատմամբ հաշվեհարդար կտեսնի, համոզել են, որ ցանկալի ցուցմունքներ ստանան, այդ բոլոր ճնշումների վերաբերյալ  Վյաչեսլավ Հարությունովը Վերաքննիչ դատարանում դատական նիստի ժամանակ հայտնել է, այն նիստին, երբ բողոքարկվել է Էդուարդ Բաբայանի վերաքննիչ բողոքը խափանման միջոց կալանքի վերաբերյալ»:

Հարությունովն ասաց, որ մեկ ամսից ավելի է՝ տանը շշուկով են խոսում, կնոջը հետապնդում են, իրեն գաղտնալսում են, մեքենայով հետապնդում են. «Բերեցին, սարքեցին տուժող, հիմա էլ ուզում են՝ սարքեն հանցագործ»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին «Արմենիա» ԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի  2-րդ մասի 6-րդ կետով:

1968 թ-ին ծնված Հարությունովը ճանաչվել է տուժած, նրան մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է Էդուարդ Բաբայանը:  

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ