16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

“Գրանդին” անվերադարձ կտանեն Թբիլիսի` վիրահատության

“Թբիլիսիում փիղը մենակ չի լինի, հնարավորություն կունենա զուգընկեր ունենալու և անգամ սերունդ տալու: Ավելի ճիշտ կլինի, որ փղի ժանիքի վիրահատությունը կատարվի Թբիլիսիում, քանի որ այն պետք է կատարել փակ տարածքում:

Թբիլիսիի կենդանաբանական այգում կան բոլոր պայմանները՝ վիրահատությունը բարեհաջող իրականացնելու”,-նշում է Երեւանի կենդանաբանական այգու սմբակավորների բաժնի պատասխանատու` Թոբիաս Դորնբուշը:

Երևանի կենդանաբանական այգին առանց փղի չի մնա: Թբիլիսիի կենդանաբանական այգուց նոր, Գրանդից 10 տարով երիտասարդ փիղ կբերվի: Դրանից հետո՝ ժամանակի ընթացքում, այգում կստեղծվեն առավել լավ պայմաններ: Այդ հանգամանքը ապագայում հնարավորություն կտա նոր փղի համար ընկերուհի բերելու:

Տեղեկացնում են Երեւանի կենդանաբանական այգուց: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ