14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Պայքար կրծողների դեմ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիա իրականացնող մասնագիտացված
կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ 
միջոցառումները: Գարնան և աշնան ամիսները, որպես կանոն, կրծողների թվաքանակի աճի ինտենսիվ 
ժամանակահատված են համարվում: Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ իրականացվում են 
լրացուցիչ միջոցառումներ:

Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի,  շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում: Գործընթացին տեղերում աջակցում են համատիրությունների աշխատակիցները: Իսկ ընդհանրապես նմանատիպ աշխատանքներ, 
նախատեսվածի համաձայն, կազմակերպվում են ամիսը երկու անգամ: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ